Իսրայելի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից

Իսրայելի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից: Նրան երեկ շտապ տեղափոխել էին հիվանդանոց, երբ նա կորցրել է գիտակցությունը: 

 

73-ամյա Բենիամին Նեթանյահուն բացատրել է, որ ինքը շատ ժամեր է անցկացրել արևի տակ առանց գլխարկի և առանց ջրի՝ ասելով որ դա «լավ գաղափար չէր»: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի 73-ամյա վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոսպիտալացվել է Թել Ավիվի «Շեբա» բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունք, որտեղ տեղափոխվել է Նեթանյահուն, ջրազրկում էր ախտորոշվել: 

 

Նշվում է, որ 2016 թվականից ի վեր, Նեթանյահուի գրասենյակը չի հրապարակում նրա առողջության մասին տարեկան զեկույցները։ 2010 թվականին վարչապետի աշխատակազմի կողմից ընդունված արձանագրությունը նախատեսում է կառավարության ղեկավարի առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հրապարակում, սակայն դա ամրագրված չէ օրենսդրությամբ։

Քաղաքականություն