Կոլիզեյը մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ ենթարկվել է վանդալիզմի. ձերբակալված կա

Հռոմում ձերբակալել են Գերմանիայից ժամանած 17-ամյա զբոսաշրջիկի, որը Կոլիզեյի պատին փորագրել է իր անվան սկզբնատառեր։ Այս մասին հաղորդում է Iz.ru-ն`  հղում անելով RAI News 24 հեռուստաալիքին:  Նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա նման վանդալիզմի երրորդ դեպքն է։

 

Այսպես, հուլիսի 14-ին ճարտարապետական ​​հուշարձանի տարածքում ձերբակալվել է Շվեյցարիայից ժամանած մի երիտասարդ զբոսաշրջիկ, ում ուղեկցորդներից մեկը հայտնաբերել է իր սկզբնատառերը ճանկռելով։ Օրինախախտը փորձել է փախչել տեղից, սակայն նրան բերման են ենթարկել և հանձնել պահակներին, պարզաբանում է il Messaggero թերթը։ 

 

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ  էլ հայտնի էր դարձել բրիտանացի մի զբոսաշրջիկի մասին, որը հնագույն պատի վրա գրառել էր իր և ընկերուհու անունը։

Քաղաքականություն

Պատահարներ