Պարեկների օրինական պահանջին չենթարկվող վարորդը նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրն է. «Irakanum»

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում են բերման ենթարկել վարորդի։ Տեսանյութում երևում է, որ վարորդը, ըստ էության, չի ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում է հարվածել։

 

Irakanum.am–ին հայտնի է դարձել, որ տվյալ վարորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հարազատ եղբայրն է՝ Մուկուչ Մկրտչյանը։ 

 

«Ամենայն հավանականությամբ կրտսեր Մկրտչյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ եղբայրը նախարար է, և կարող է չենթարկվել պարեկային ծառայողների օրինական պահանջին»,-գրում է լրատվամիջոցը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ