Սևանա լճում այսօր 84-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 16-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում՝ լճում, նկատվում են ռետինե նավակ և քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական խումբը:

 

Ըստ աղբյուրի՝ ջրասուզակները «Ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերի հետ վերջինիս դուրս բերել ափ․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Լ․ Ղ․-ի (ծնված 1939 թ․) մահը։

Քաղաքականություն

Պատահարներ