ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tesla-ն հայտնել է «Cybertruck» բեռնատարի արտադրության մեկնարկի մասին

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող Tesla-ն  «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտարարել է «Cybertruck» պիկապ բեռնատարի արտադրության մեկնարկի մասին։

 

Ընկերությունը հրապարակել է Տեխասի գործարաններից մեկում ստեղծված առաջին էլեկտրական պիկապի լուսանկարը։

 

«Առաջին «Cybertruck»-ը կառուցվել է Giga Texas-ի հիման վրա»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

 

Tesla-ն «Cybertruck»-ի նախատիպը ներկայացրել է դեռևս 2019 թվականին: Մոդելի կորպուսը պատրաստված է եղել բարձր ամրության պողպատից, որն օգտագործվում է նաեւ SpaceX տիեզերական հրթիռների ստեղծման համար։

 

Մարտկոցի մեկ լիցքավորման դեպքում մեքենան կարող է անցնել մինչև 800 կմ: Պիկապ բեռնատարը կկարողանա տեղափոխել ավելի քան 1,5 տոննա բեռ, իսկ մինչև 96 կմ/ժ արագություն զարգացնել 2,9 վայրկյանում։

 

Քաղաքականություն

Պատահարներ