ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բայդեն փրկիր մեզ». բազմահազարանոց ցույց Թել Ավիվում

«Բայդեն փրկիր մեզ»: Ահա այսպիսի կոչով՝ ավելի քան 150 հազար մարդ է դուրս եկել Թել Ավիվում դատաիրավական բարեփոխումների դեմ ցույցի։

 

The Times of Israel-ը հայտնում է, որ ցուցարարները ճանապարհին դիմում են գրել Ամերիկայի նախագահին։ Այսպիսով, նրանք ցանկանում են միջազգային ճնշում գործադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կազմած կոալիցիայի վրա:

 

Պարբերականը նշում է, որ Իսրայելում քաղաքական լարվածությունը սրվել է օրենքի ընդունման գործընթացի ֆոնին, որը դատարաններին թույլ չի տա անվավեր ճանաչել երկրի կառավարության ու նախարարների որոշումները։

 

 

Քաղաքականություն