ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդավառի կապակցությամբ լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները

Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ կից ներկայացնելով տեսանյութ։

 

«Լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով: Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

Միմյանց ջրելու ավանդույթը՝ Երևանի հանգստի գոտիներում համախմբել էր նաև քաղաքի հյուրերին»:

Քաղաքականություն

Պատահարներ