Ուկրաինան չի ընդունում Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձի պատասխանատվությունը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները կարիք չունեն Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Սոբչակի դեմ մահափորձ կազմակերպելու: 

Նրա խոսքով՝ նրանք «բացարձակապես ոչ մի բանի վրա չեն ազդում»։

 

Հուլիսի 15-ին ՌԴ ԱԴԾ-ն ՌԴ Քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի հետ միասին կանխել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия Сегодня» և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի սպանությունները։

 

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, սա ռուս խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչության հերթական փորձն է, որը կազմակերպվել է Կիևի ռեժիմի կողմից և որը խնամքով հովանավորվում է արևմուտքից:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դաշնային անվտանգության ծառայությունը և իրավապահները կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия сегодня» և RT մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող, հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը: 

 

RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների չիրագործած մահափորձի պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է։ Այս հայտարարությունն արել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Քաղաքականություն

Պատահարներ