Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել․ Գրեփլինգի աշխարհի առաջնություն

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 

«Օգոստոսի 22-ին U20 տարիքային խմբի Gi ձևաչափում ունեցել ենք 3 մեդալակիր` Սպարտակ Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել, Հովհաննես Հովհաննիսյանը` արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը` բրոնզե»,– ասված է հաղորդագրությունում։

 

Նշվում է նաև, որ Սպարտակ Միքայելյանը հայկական գրեփլինգի պատմութան մեջ առաջին ոսկե մեդալակիրը դարձավ աշխարհի առաջնությունում:

 

Քաղաքականություն

Պատահարներ