Երկրպագուների միասնական երթ Հայաստան - Խորվաթիա խաղից առաջ․ հայտնի է ժամն ու վայրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը երթ կանցնացնի Երևանում։ 

«Սեպտեմբերի 11-ին ժամը 16:00, Հայաստան - Խորվաթիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է հերթական երկրպագուների միասնական երթը` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի «Հանրապետական» մարզադաշտում: 

Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 17։45-ին, խաղի սկիզբը` 20։00։ 

Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ»:

Քաղաքականություն