«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի խաղին». Պետրակով

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ հաջողության հասնելուն կարող են օգնել երկրպագուները, ֆուտբոլիստների մոտիվացիան, կարգապահությունը, նվիրումն ու առաջադրանքների ճիշտ կատարումը:

 

«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի խաղին: Մեզ կարող են շատ օգնել երկրպագուները, ֆուտբոլիստների մոտիվացիան, կարգապահությունը, նվիրումն ու առաջադրանքների ճիշտ կատարումը:

 

Կարծում եմ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջընթաց կա: Ճիշտն ասած՝ շատ զարմացած եմ, որ Երևանն այսքան գեղեցիկ քաղաք է: Այն օրն էլ նախագահին ասացի, որ մի բան չի հերիքում, ու խոսքը վերաբերում է 5-աստղանի մարզադաշտին: Մեծ թվով մարդիկ ցանկանում են գալ՝ խաղը դիտելու, բայց այդպիսի մարզադաշտ դեռևս չկա: Շատ կարևոր է նաև, որ հայ ներդրողները ներդրումներ կատարեն մանկապատանեկան ֆուտբոլում:

 

Հարոյանի բացակայության պայմաններում տակտիկական առումով ոչինչ չի փոխվի, բայց նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ ու անձնավորություն է: Նա երեկ մեզ հետ մարզվել է, ընթրել: Ինչ վերաբերում է Բիչախչյանին, այո՛, ձեռքի խնդիր ունի: Հնարավոր է՝ հատուկ ֆիքսող սարքով խաղադաշտ դուրս գա:

 

Ես բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով ու նրանց՝ աշխատանքի հանդեպ ունեցած մոտեցումով»,- ասել է Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսին:

Քաղաքականություն