Մեկնարկել է Հայաստան – Խորվաթիա հանդիպումը

Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրում ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների հանդիպումը։ Թիմերը խաղում են Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ​​մարզադաշտում: Հանդիպումը սպասարկում է մրցավարական թիմը՝ Կլեման Տուրպենի (Ֆրանսիա) գլխավորությամբ:


Թիմերի մեկնարկային կազմերն են.

Հայաստան՝ Չանչարևիչ, Հարությունյան, Կալիսիր, Մկրտչյան, Դաշյան, Տիկնիզյան, Իվու, Բիչախչյան, Սպերցյան, Սելարայան, Ռանոս։ 

Խորվաթիա՝ Լիվակովիչ, Ստանիսիչ, Շուտալո, Գվարդիոլ, Բարիշիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Իվանուշեց, Կրամարիչ, Պետկովիչ, Պերիշիչ: 

D խմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը: Հինգ խաղից հետո թիմը վաստակել է 10 միավոր։ Խորվաթիան երեք խաղից հետո յոթ միավորով երկրորդ տեղում է։ Երրորդ տեղում է Հայաստանը (7), որն անցկացրել է չորս հանդիպում։

Քաղաքականություն