Պոլ Պոգբայի դոպինգ թեստը դրական է ստացվել. նրան սպառնում է 4 տարվա որակազրկում

«Յուվենթուսի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբան Իտալիայի առաջնության 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումից հետո դրական դոպինգ թեստ է հանձնել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ 

Նմուշում հայտնաբերվել է տեստոստերոնի չափազանց բարձր մակարդակ. ֆրանսիացի կիսապաշտպանին սպառնում է մինչև չորս տարվա որակազրկում: 


Օգոստոսի 20-ին կայացավ «Ուդինեզե»-«Յուվենթուս» հանդիպումը և ավարտվեց թուրինյան ակումբի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Պոգբան խաղադաշտ դուրս չէր եկել:

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով անցկացրել է ընդամենը 10 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Քաղաքականություն