Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի ԱԱ-ում նվաճեց փոքր բրոնզ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտել 81 կգ քաշային ծանրամարտիկները։ Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում է գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը։

 

Մեր մարզիկը հաջող է հանդես եկել պոկում վարժությունում, հաջորդաբար սանձելով 155, 160 և 162 կիլոգրամանոց ծանրաձողերը, և նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Առաջատարին նա զիջում է 2, իսկ երկրորդ տեղում ընթացող մարզիկին՝ 1 կիլոգրամ։
 

Մրցումները շարունակվում են։

Քաղաքականություն