ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք՝ հայ և խորվաթ երկրպագուների միջև «Հանրապետականում»

«Հանրապետական» մարզադաշտում հայ և խորվաթ երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել: Այս մասին է վկայում տեսանյութը, որը հրապարակել է «Հրապարակը»:

 

Նշենք, որ այս պահին արդեն ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը: Խաղի հաշիվն է 0:1՝ հօգուտ Խորվաթիայի հավաքականի:

 

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։ 

 

Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտի վրա դրոնով սավառնեց Արցախի դրոշը։ Հանդիպումը մի քանի րոպե ընդհատվեց։ 

 

Քաղաքականություն