Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Էլնուր Մամեդլին։

 

Երևանում կայացած խաղի ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի վրա դրոնով բարձրացվել էր Արցախի դրոշը։ Խաղը շատ կարճ ընդհատվել էր։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտի վրա դրոնով սավառնեց Արցախի դրոշը։

Քաղաքականություն