MMA-ի մարտիկ Ջեֆ Մոնսոնը դարձել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Բաշկորտոստանի խորհրդարանում

Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Ջեֆ Մոնսոնը ստանձնել է Բաշկորտոստանի խորհրդարանի պատգամավորի պաշտոնը: Այս մասին նա հայտնել է ТАСС-ին։ 

Մոնսոնը զբաղեցրել է հինգերորդ տեղը «Եդինայա Ռոսիա»-ի կուսակցական ցուցակում, որը սեպտեմբերի 10-ի ընտրություններից հետո ստացել է քուրուլթայի (խորհրդարան)110 մանդատներից 87-րդը։ 

Մայիսին Մոնսոնը հաղթեց «Եդինայա Ռոսիայի» փրայմերիզներում: 

Իր ռուսամետ հայտարարություններով հայտնի Ջեֆ Մոնսոնը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2018 թվականի մայիսին, որից հետո «Եդինայա Ռոսիա»-ից դարձել է մերձմոսկովյան Կրասնոգորսկի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 2023 թվականին նա հայտարարեց, որ հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից և անձնագիրը հանձնել Ստամբուլի հյուպատոսությանը։ 

Մոնսոնը 52 տարեկան է։ MMA-ում նա տարել է 61 հաղթանակ, 26 պարտություն և երկու ոչ-ոքի:

Քաղաքականություն