Քաղաքական բնույթի «սադրիչ ուղերձ», ստադիոնում պայթուցիկների կիրառում․ ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել ՀՖՖ-ի դեմ

Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ու ՀՖՖ-ի դեմ։

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ՈՒԵՖԱ-ն մեղադրում է հասարակական անցումների արգելափակման, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, ստադիոնում պայթուցիկների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար:

 

Պետրակովը մեղադրվում է նաև հանդիպման մեկնարկը ուշացնելու մեջ։ 

 

Հիշեցնենք՝ հանդիպման ժամանակ մարզադաշտում հայտնվել էր Արցախի դրոշը, որի հետևանքով խաղը մի քանի րոեպ կանգ էր առել, իսկ տրիբունաներում խորվաթ երկրպագուների ագրեսիվ պահվածքի պատճառով միջադեպ էր եղել հայ երկրպագուների և նրանց միջև։ Հայտնել էինք նաև, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ։

Քաղաքականություն