Արման Անդրեասյանը հաղթեց նաև 1/8-ում. Ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը երկրորդ հաղթանակն է տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

 

70 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելի հետ և հաղթել 5:2 հաշվով:

 

Նշենք, որ մեկնարկային որակավորման փուլում Արման Անդրեասյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյին:

Քաղաքականություն