128 վիրավոր, տուժած երեխաներից 3-ի վիճակը ծանր է. Արցախի ԱՆ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։  Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

««Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են»,– նշում է նախարարությունը:

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևի ցեղասպան ուժերն ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։

 

15 րոպեների ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են հնչել, գրել էր Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ