«Անկախ դիտորդը» հետևելու է վերահաշվարկի գործընթացին բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում

«Անկախ դիտորդը» հետևելու է վերահաշվարկի գործընթացին բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Այս մասին ասվում է դիտորդական առաքելության մամուլի հաղորդագրության մեջ․

 

«Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ընտրություններից հետո երկրորդ օրը պարտադիր սկսում են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ։

 

Վերահաշվարկ կատարում են հիմքով և նշված հերթականությամբ

 

ա․ Վիճակահանությամբ ընտրվում են պատահական 3 տեղամաս

բ․ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ նախատեսում է վերահաշվարկ տվյալ տեղամասում, որովհետև խնդիր է նկատել կամ արձանագրության մեջ հատուկ կարծիք գրած ՏԸՀ անդամը դիմում է ներկայացրել

գ․ Ներկա գտնված վստահված անձը կամ թեկնածուն դիմել են վերահաշվարկի։ Ընդ որում, եթե նույնիսկ դիմողը հետո հրաժարվի կամ բացակա լինի, վերահաշվարկ իրականցվում է, եթե դիմումն ընդունվել է։

 

Այս պահին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվում է պարտադիր վիճակահանությունը»,-  նշել է «Անկախ դիտորդը»։

 

Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ Երևանի բոլոր 10 ԸԸՀ-ներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։

Քաղաքականություն

Պատահարներ