Որոշ շրջաններում կտեղա թաց ձյուն․ առաջիկա օրերի եղանակը

Երևանում հոկտեմբերի 18-ի  ցերեկը, հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

 

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։

 

Մարզերում հոկտեմբերի 18-ի  ցերեկը, հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։  Հոկտեմբերի 20-23-ը կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վ:

 

Արցախում հոկտեմբերի 18-ին  և 19-ին սպասվում է անձրև։

 

Քաղաքականություն

Պատահարներ