Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ 


«Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։ Փետրվարի 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:


Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն, գիշերը` 1-3 աստիճան ցուրտ։ Կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։


Քաղաքականություն