ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+. Կրակոցներ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում. կան տասնյակ զոհեր և տուժածներ

Մոսկվայի Крокус Сити Холл-ում հրաձգություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով կան տուժածներ:

Ըստ ականատեսների՝ տղամարդը կրակ է բացել ավտոմատից։ Դա տեղի է ունեցել «Пикник» խմբի համերգից առաջ: Առնվազն 35 մարդ վիրավորվել է: Փրկարար ծառայություններն արդեն ժամանել են դեպքի վայր:

Լրատվականները գրում են, որ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մոտ 50 մարդ, ավելի քան 15-ը մահացել է: 

Լրատվամիջոցները հայտնում են երեք հարձակվողների մասին: Բացի այդ, առևտրի կենտրոնի շենքում հրդեհ է, հրշեջները դեռ չեն կարողանում մարել այն։

Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում:

Քաղաքականություն

Պատահարներ