ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հարյուրավոր մարդիկ փախչում կամրջի վրայով «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ փախչում կամրջի վրայով «Կրոկուս Սիթի Հոլլ» համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:


Մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում Picnic խմբի համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ Հաղորդվում է մահերի և վիրավորների մասին, դեպքի վայրում աշխատում է արագ արձագանքման հատուկ խումբը։ Միջադեպի վայր է ժամանել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։


Միջադեպից հետո մայրաքաղաքի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ «Ռուսական երկաթուղիները» նույնպես ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ։


ՌԴ ԱԴԾ–ից հաստատել են 40 զոհի և ավելի քան 100 տուժածի մասին տեղեկությունը:

Քաղաքականություն

Պատահարներ