Կակաոյի հատիկների շուկայական արժեքը հասել է պատմական նոր ռեկորդի

Աշխարհում կակաոյի հատիկների շուկայական արժեքը հասել է պատմական նոր ռեկորդի՝ 1 տոննայի դիմաց 10 հազար դոլար՝ տարեսկզբից աճելով 2,4 անգամ։ Այս մասին հաստատում են ICE Futures-ի տվյալները։


Ֆյուչերսների գնանշումները թարմացվել են մատակարարման պակասի հետ կապված մտահոգությունների պատճառով: Այսպես, երեքշաբթի օրը, առևտրի ընթացքում ապրանքի գինը հասել է 1 տոննայի դիմաց 10070 դոլարի, որից հետո փոքր-ինչ նվազել է՝ մինչև 9992 դոլար։


Այս դինամիկայի պատճառների թվում է Կոտ դ'Իվուարի անոմալ շոգ եղանակը, որը սպառնում է կակաոյի հատիկների բերքահավաքին։ Միևնույն ժամանակ, աշխարհի առաջատար տնտեսություններում կակաոյի և շոկոլադի պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Գների աճի միտումը կապված է նաև Կարմիր ծովում նավագնացության հետ կապված դժվարությունների հետ:


Մինչ այս կակաոյի հատիկների բորսայական գինը փետրվարի սկզբին հասել էր պատմական ռեկորդի՝ 1 տոննայի դիմաց ավելի քան 5,5 հազար դոլար, նախորդ պատմական ռեկորդը սահմանվել էր 1977 թվականին, այն ժամանակ այն կազմել էր 5,4 հազար դոլար։

Քաղաքականություն

Պատահարներ