Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Ապրիլի 1-5-ը Արարատյան դաշտում դեղձենին ամբողջությամբ կծաղկի։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:


Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող ջերմաստիճանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին ժամկետներից 20-25 օր։

Քաղաքականություն

Պատահարներ