ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառահատման գործընթացը տեղի է ունենում սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան

Ծառահատման եւ կանաչապատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, Ալեք Մանուկյան փողոցում ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեմավար Մանուկ Սուքիասյանը:


«Այս ամենում տեղ ունի բիրտ ուժը, որի պատասխանատուն գործող քաղաքային իշխանություններն են, իսկ ընդհանուր առմամբ գործող իշխանությունները: «Լայվերով» իշխանության եկած մարդիկ բարդութավորվում են «լայվերից»: Սրանից ավելի սյուրռեալիզմ դժվար է պատկերացնել: Իրենք ոն «լայվերով» եկել են, «լայվերով» էլ գնալու են, մի վայրկյան չկասկածեք»,-ասաց նա:


Ինչ-որ պահի վիճաբանություն տեղի ունեցավ ավագանու ընդդիմադիր անդամների եւ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի միջեւ, սակայն արագ հարթվեց:


Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ