Նավալնուն հետմահու մրցանակ է շնորհվել

Դրեզդենի խաղաղության մրցանակը 2024 թվականին հետմահու շնորհվել է ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Ալեքսեյ Նավալնիին։ Մրցանակը կհանձնվի նրա այրուն՝ Յուլիա Նավալնային, մայիսի 12-ին Դրեզդենի պետական դրամատիկական թատրոնում (Staatsschauspiel Dresden): Այս մասին թատրոնն ասել է այսօր՝ ապրիլի 4-ին։


Դրեզդենի խաղաղության մրցանակը ամեն տարի շնորհվում է խաղաղության և միջազգային փոխըմբռնման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց: Նախորդ դափնեկիրների թվում են ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, իսրայելցի դաշնակահար և դիրիժոր Դանիել Բարենբոյմը, ամերիկացի վավերագրական լուսանկարիչ Ջեյմս Նախթվեյը, ինչպես նաև ռազմական վերլուծաբան և բացահայտող Դենիել Էլսբերգը:

Քաղաքականություն

Պատահարներ