Խոշոր ավտովթար՝ Սյունիքում․ Լծեն գյուղի տարածքում մեքենան կողաշրջվել է

Երեկ՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում 42-ամյա Յունես Ղալիմը իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28 կմ հատվածում Լծեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Քաղաքականություն