ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 5,84 մլն բարելով

ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 5,84 մլն բարելով՝ մինչև 457,26 մլն բարել, հաղորդում է երկրի էներգետիկայի նախարարությունը։


Բենզինի պաշարներն աճել են 715 հազար բարելով և կազմել 228,53 մլն բարել։


Առևտրային թորվածքների պաշարներն աճել են 1,66 մլն բարելով՝ մինչև 117,73 մլն բարել։


Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների ավելացում 800 հազար բարելով, բենզինի պաշարների նվազում՝ 2,3 միլիոն բարելով եւ թորման պաշարների անկում 1,38 միլիոն բարելով։

Քաղաքականություն