Ապրիլի 12-ին Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:


«Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, և կիրականացվեն գծանշման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն