Մարաղայում հայերի ջարդը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում հիշատակել է Մարաղայի կոտորածները, կատարելով ստորև ներկայացված գրառումը.


«32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեցին, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ Սա փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։


Մենք հարգում ենք անմեղ զոհերի հիշատակը և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն