Փաշինյանը` ԵԱՏՄ նիստին Հայաստանի մասնակցության մասին

Հայաստանը քննարկում է այս տարվա մայիսի 8-ին ԵԱՏՄ նիստին մասնակցության հարցը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:


«Քննարկում ենք։ Երբ որ որոշում կլինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի»,– ասաց նա։



Քաղաքականություն