Տարիներ կպահանջվեն ՀԱՄԱՍ-ի ամբողջական վերացման համար. իսրայելցի նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը չորեքշաբթի ասել է, որ իսրայելական ուժերը հաղթել են ՀԱՄԱՍ խմբավորմանը, սակայն այն ամբողջությամբ ոչնչացնելու համար տարիներ կպահանջվեն։ Այս մասին գրում է Известия–ն:


«ՀԱՄԱՍ–ի հետ ճակատամարտը ժամանակ կպահանջի: Տղաները, որոնք այժմ ավագ դպրոցում են, կկռվեն Գազայի հատվածում, Հրեաստանում և Սամարիայում, Լիբանանի դեմ»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։


Հրեաստանի և Սամարիայի շրջանը ներառում է ամբողջ Արևմտյան ափը։


Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ռաֆահում գործողության մեկնարկի ամսաթիվը որոշված ​​չէ։

Քաղաքականություն