Դատարանը Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց

Դատարանը հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը հրապարակեց վերդիկտը․ «Դատարանը որոշեց՝ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչել 329 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետով և խափանման միջթոցը թողնել անփոփոխ»։


Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը կալանավորվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով։


Հոդվածը սահմանում է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։


Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերն է։ Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել է. «Ինչ արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։


Նարեկ Մալյանն իր կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում։

Քաղաքականություն