Բավ է պատերազմը, բավ են հարձակումները․ այո երկխոսությանը, այո խաղաղությանը․ Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրանին և Իսրայելին խաղաղության և բռնի առճակատումից խուսափելու կոչ է արել:


Ինչպես գրում է Sky News-ը, Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթի ժամանակ Ֆրանցիսկոսը կոչ է արել Իրանին եւ Իսրայելին խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սնել «բռնության պարույրը», որը կարող է Մերձավոր Արեւելքը ներքաշել հակամարտության մեջ:


«Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը: Այո երկխոսությանը, այո խաղաղությանը», - ասել է նա ուխտավորներին։

Քաղաքականություն