ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եպիսկոպոսի վրա դանակով հարձակումից հետո Սիդնեյում անկարգություններ են սկսվել

Սիդնեյի արվարձանում անկարգություններ են սկսվել եպիսկոպոսի և ծխականների վրա տղամարդու կողմից դանակով հարձակումից հետո:


Տասնյակ մարդիկ հավաքվել են եկեղեցու մոտ՝ ցանկանալով ինքնադատաստան տեսնել հանցագործի նկատմամբ։ Նրանք շշեր ու աղյուսներ են նետել ոստիկանական մեքենաների ու նրանց կառուցած պատնեշի ուղղությամբ։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել շրջափակումը ճեղքել փորձողների դեմ։


Պարբերականի տվյալներով ՝ հարձակման հետևանքով եկեղեցում տուժել է չորս մարդ։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվում: 


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել ենք, որ Սիդնեյի արվարձանում տղամարդը դանակով հարձակվել է եպիսկոպոսի վրա։

Քաղաքականություն