ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ են իրականացնում Ուիգմորում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․


«Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում՝ ՊԱԳ աշխատասենյակում, Ուիգմոր հիվանդանոցի տնօրեն Զավեն Քոլոյանի աշխատասենյակում։


«Հրապարակի» տեղեկություններով Ուիգմորի տնօրենը ձերբակալվել է կամ բերման է ենթարկվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բախշման հետ, ինչի մասին մենք շաբաթներ առաջ գրել ենք։ Այդ գործի շրջանակներում աշխատանքից ազատվեց ՊԱԳ տնօրեն Ահարոն Բարսեղյանը»։ 




Քաղաքականություն