ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ․ ԶԼՄ

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նոր պատժամիջոցներ Է մշակում Իրանի դեմ՝ խոստանալով, որ Վաշինգտոնը «առանց վարանելու» կընդունի տնտեսական սահմանափակումները՝ որպես Իսրայելի հարձակման պատասխան: Այս մասին գրում է Axios պորտալը՝ վկայակոչելով նրա հայտարարության պատճենը։


Նյութում նշվում է, որ իրադարձությունների նման զարգացումը «նուրբ ազդանշան» է Իսրայելին առ այն, որ Իրանին պատասխան տալու մի քանի եղանակ կա:


Յելենը նաեւ մտադիր է ճնշում գործադրել ֆինանսների նախարար գործընկերների վրա, որոնք այս շաբաթ ԱՄՆ կժամանեն ԱՄՀ-ի ամենամյա նիստին, որպեսզի նրանք կառավարությունների ուշադրությունը կենտրոնացնեն Վաշինգտոնի հետ համակարգված գործողությունների շուրջ հնարավոր աշխատանքի վրա, ասվում է տեքստում:


«Ֆինանսների նախարարությունն առանց վարանելու կաշխատի մեր դաշնակիցների հետ, որպեսզի օգտագործի մեր պատժամիջոցային լիազորությունները՝ շարունակելու խաթարել իրանական ռեժիմի վնասակար եւ ապակայունացնող գործունեությունը», — Axios-ը մեջբերում է նրա հայտարարությունը:


Մինչ այդ Իսրայելի ԱԳՆ-ն դիմել էր 32 երկրների՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել ահաբեկչական կազմակերպություն:

Քաղաքականություն