Ինչ են քննարկել Ռուսաստանի և Իրանի նախագահները

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իբրահիմ Ռայիսին մանրամասն քննարկել են Իսրայելի հարվածից հետո Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան քայլերը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Մանրամասն քննարկվել են Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը Դամասկոսում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա Իսրայելի ավիահարվածից հետո և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան միջոցները», - ասվում է հաղորդագրության մեջ։


ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ՝ հղի ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով։


Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։





Քաղաքականություն