Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։


«Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից, որն ի վնաս է ինչպես տարածաշրջանի ժողովուրդների, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հարևանների համար»,- ասաց Սոբհանին։


Վերջինիս խոսքով՝ լարվածության թուլացման համար կարևոր են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների տարածքային ամբողջականության խախտումների բացառումն ու միջազգային իրավունքների հարգումը:


Նա ընդգծել է, որ պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել։

Քաղաքականություն