Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։


Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բժշկական կենտրոնում։


Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկել են նաեւ Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունը՝ ՊԱԳ-ը։

Քաղաքականություն