Մամուլից եմ իմացել․ Անահիտ Ավանեսյանը՝ խուզարկությունների մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ղեկավարած գերատեսչությունում իրականացված խուզարկությունների մասին տեղյակ չէ։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ կառավարությունում նիստի է եղել և կատարվածի մասին մամուլից է իմացել։


«Ես որևէ գործի շրջանակում վերջերս չեմ հարցաքննվել»,- ընդգծել է նախարարը։


Հիշեցնենք` ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր խուզարկություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում, ըստ ԶԼՄ–ների` «Ուիգմոր քլինիք» ԲԿ–ում: Տնօրեն Զավեն Քոլոյանը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել։ Ըստ «Հրապարակ» թերթի` գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հետ։



Քաղաքականություն