Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել

Իլոն Մասկը նախատեսում է X սոցկայքի նոր օգտատերերից չնչին գումար գանձել սոցցանցում հաղորդագրություններ հրապարակելու հնարավորության համար. ահա թե ինչպես է նա նախատեսում լուծել «բոտերի գերակայության» խնդիրը։


«Ժամանակակից արհեստական բանականությամբ բոտերը (և տրոլ ֆերմաները) հեշտությամբ շրջանցում են բոտերի թեստերը: Ցավոք, գրելու հնարավորության համար վճարը միակ միջոցն է հաղթահարելու բոտերի գերակայությունը», - գրել է Մասկը X-ում:


Ավելի ուշ Մասկը հստակեցրել է, որ այդ գործառույթը կկիրառվի միայն նոր օգտատերերի համար և «երեք ամսից նրանք կկարողանան անվճար օգտվել հարթակից»:


Քաղաքականություն