ՆԱՏՕ-ի երկրները չեն խոցի հրթիռներ Ուկրաինայի երկնքում. Ջոն Քիրբի

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ի տարբերություն Իսրայելի երկնքի, ՆԱՏՕ-ի երկրները չեն խոցի ռուսական հրթիռները Ուկրաինայի երկնքում։


 «Տարբեր հակամարտություններ, տարբեր օդային տարածքներ,  սպառնալիքների տարբեր պատկերներ», - ասաց նա:


 Այս խոսքերով Քիրբին հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, որը բազմիցս հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ը մտադիր չէ «մարտական ​​դերում» ներգրավվել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։


 Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Արևմուտքը պետք է պաշտպանի Ուկրաինան այնպես, ինչպես պաշտպանում է Իսրայելին։

Քաղաքականություն