ՆԳՆ ՓԾ-ն` ճանապարհին ջրատարի վթարի մասին

Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: 


«Ապրիլի 16-ին, ժամը 09:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթար։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։


Փրկարարները հնարավոր քարաթափման վտանգ ներկայացնող տարածքում իրականացրել են սահմանազատում և հերթապահություն։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացնում են երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ։


«Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»,-ասվում է հայտարարության մեջ։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար, հրապարակվել է նաև տեսանյութ



Քաղաքականություն