ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոպենհագենում այրվում է ֆոնդային բորսայի 17-րդ դարի պատմական նախկին շենքը

Այսօր ուժեղ հրդեհն է տեղի ունեցել Կոպենհագենի 17-րդ դարի նախկին ֆոնդային բորսայի պատմական շենքը, որը վերանորոգման փուլում էր:


Բերսենի շենքը կառուցվել է Քրիստիան IV թագավորի պատվերով 1619-1640 թվականներին։ Կառույցը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Դանիական խորհրդարանի և Քրիստիանսբորգ պալատի հարևանությամբ։ Մինչև 1970-ական թվականները այն գործում էր որպես ֆոնդային բորսա, իսկ այժմ ծառայում է որպես Դանիայի Առևտրի պալատի կենտրոնակայան, հայտնում է BBC-ն:


Դեպքի վայրի լուսանկարներում երևում է, թե ինչպես են շենքից դուրս գալիս սև ծխի հսկայական քուլաներ։ Ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհի դեմ պայքարի շրջանակներում մասամբ փակել է քաղաքի կենտրոնը:


Երբ շենքում հրդեհ է բռնկվել, այնտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:

Քաղաքականություն