Բժշկական կենտրոնը` պատուհանից վայր ընկած երեխայի առողջական վիճակի մասին

Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։


Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։


Ավելի վաղ լրատվամիջոցին հղումով հայտնել էինք, որ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա: Երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, որտեղից էլ ընկել է գետնին:


Քաղաքականություն