Թբիլիսիում ոստիկանության լրացուցիչ ուժեր են կուտակվել երկրի կառավարության շենքի մոտ

Պարեկային ոստիկանության լրացուցիչ խմբեր են ժամանել Թբիլիսիի կենտրոնում գտնվող կառավարության շենք, որտեղ հավաքվել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։


 Ցուցարարների մի մասը խորհրդարանի տարածքից Ռուսթավելի պողոտայով երթով շարժվել է դեպի կառավարության շենք, որտեղ շենքը շրջափակել են պարեկային ոստիկանության խմբերը։


Ցուցարարները պահանջում են հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ 

Քաղաքականություն